Լրատվամիջոցները ցուցադրել են վերջին շրջանում թռիչքները դադարեցրած Boeing 737 MAX ինքնաթիռների «գերեզման»-ը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, այստեղ ավելի քան 35 օդանավ է եղել:
Դրանք հայտնաբերվել են Հարավային Կարոլինայի Վիկտորվիլլի լոգիստիկ օդանավակայանում: Southwest Airline ավիաընկերության այս ինքնաթիռներն այստեղ կմնան առնվազն մինչև 2019 թվականի նոյեմբեր ամիսը:
Ենթադրվում է, որ այդ ժամանակ դրանց թռիչքների արգելքը հնարավոր է՝ հանվի:
Մինչև 2020 թվականի սկիզբ դրանք օդ չեն բարձրանա:
Նշենք, որ վերջին շրջանում գրանցված երկու ավիավթարներից հետո մի շարք երկրներ հրաժարվել են Boeing 737 MAX-ի ծառայություններից, իսկ ԵՄ-ն ավիաընկերությանը 5 կետից կազմված նախապայմանների փաթեթ է ներկայացրել ու հայտարարել, որ դրանց իրականացման դեպքում կքննարկվի ինքնաթիռների շահագործման իրավունքի վերականգնման հարցը: