Թոմ Օլնատի փոխանցմամբ՝ Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը մեկնաբանել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի այն հայտարարությունը, որ ուելսցի ֆուտբոլիստը կհեռանա ակումբից:
– Բեյլը իսկապե՞ս կարող է հեռանալ «Ռեալից»:
– Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:
– Ի՞նչ կասեք Զիդանի խոսքերի մասին:
– Զիդանը խայտառակ անձնավորություն է: Նա ոչ մի հարգանք չի ցուցաբերում մի խաղացողի նկատմամբ, ով այդքան շատ բան է արել «Ռեալի» համար», – ասել է Բարնետը։