Չեմպիոնների Լիգայի երզափակչում «Լիվերպուլից» կրած պարտության մասին է խոսել Մաուրիսիո Պոչետինոն:
«Ընդունել պարտությունը շատ դժվար էր։ Երեք շաբաթ անհավանական նախապատրաստումից հետո շատ հիասթափված էինք պարտվելուց։ Զգացողություններով դա կարելի է համեմատել 2002 թվականի ամառվա հետ, երբ Արգենտինան մեկ շաբաթում ոչ-ոքի խաղաց Շվեդիայի հետ և Աշխարհի առաջնությունում պարտվեց Անգլիային:
Իմ ամբողջ ֆուտբոլիստի և մարզչի կարիերայում դրանք վատագույն պահերն էին:
«Լիվերպուլից» կրած պարտությունից հետո գնացքով մեկնեցի Բարսելոնա և 10 օր անցկացրեցի տանը։ Չէի ուզում դուրս գալ այնտեղից»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։