ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ The Washington Post ամերիկյան պարբերականը «ռուսական ակտիվ» է: Նա պարբերականին այդպես է անվանել, երբ նրան հարցրել են արտասահմանյան միջամտությունից ընտրական գործընթացները պաշտպանելու Հանրապետական կուսակցության անգործության մասին: Այս մասին հաղորդում է Washington Examiner-ը:
Ավելի վաղ, պարբերականում հրապարակված հոդվածը Սենատում մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոնելլին «ռուսական ակտիվ» էր անվանել`ԱՄՆ ընտրություններում անվտանգության համակարգի ամրապնդման վերաբերյալ մերժված օրինագծերի պատճառով:
ԱՄՆ նախագահը լրագրողներին մասնավորապես ասել է. «Կարծում եմ՝ Washington Post-ը ռուսական ակտիվ է, ի տարբերություն Միտչ Մաքքոնելլի, որը հայրենասեր մարդ է և շատ բան է արել մեր երկրի համար»:
https://www.youtube.com/watch?time_continue=12&v=FCYtf_u0EqI