fbpx
Սպորտ

Չեմ կարծում, որ Զիդանն անհանգստացած է. Ռաֆայել Վարան

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը անդրադարձել է մրցաշրջանի նախապատրաստական փուլում թիմի գրանցած արդյունքներին: Նա նշել է, որ ոչ մի սարսափելի բան չի տեսնում: Հիշեցնենք, որ «սերուցքայինները» 4 խաղ են անցկացրել՝ պարտվելով 3-ում։

«Ինձ հասկանալի են երկրպագուների դժգոհությունները։ Կարող եմ հավաստիացնել, որ մենք ջանասիրաբար աշխատում ենք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ տակտիկապես ավելի լավը դառնալու համար։ Մենք պետք է հավատանք և պահպանենք հանգստություն։ 2017-ին նույնպես այսպես սկսեցինք, բայց հետո մի քանի տիտղոս նվաճեցինք:

Մրցաշրջանի մեկնարկին պատրաստ կլինենք։ Չեմ կարծում, որ Զիդանն անհանգստացած է։ Նա գիտի, թե ինչ է անում», – ասել է ֆուտբոլիստը: Այս մասին հայտնում է Marca-ն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ