Դանիայում ավարտվեց Xtracon Օփեն խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 25 երկների 368 շախմատիստներ, այդ թվում՝ 25 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը: Մրցաշարում մեր գրոսմայստերը տոնեց 6 հաղթանակ և 4 պարտիա ավարտեց ոչ-ոքիով: Նման բարձր արդյունքի պարագայում Սարգսյանը գրավեց 3-րդ հորիզոնականը: Մեր շախմատիստ նաև 9 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը և այն այժմ կազմում է 2690 կետ:
Xtracon Օփենի հաղթող դարձավ 14-ամյա հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհան, ով 10 հնարավորից վաստակեց 8.5 միավոր:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախամատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։