EasyPay ընկերության Բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխտնօրեն Սուրեն Ոսկանյանը ներկայացնում է Հայաստանի ՏՏ ոլորտի վերլուծություն։
Հարցադրում N 1` թվերը չեն բռնում
Համաձայն Ձեռնարկությունների ինկուբատորի 2018թ. հրապարակված հաշվետվության ՀՀ ծրագրավորման ոլորտում գործող կազմակերպությունների համամասնությունը հետևյալն է.
Միաժամանակակ համաձայն նույն աղբյուրի.
և
Սահմանված են նաև հետևյալ հաշվարկային չափանիշներ՝
– Տարեկան 1 մլն. ԱՄՆ դոլլար եկամուտ և ավելը՝ խոշոր
– Տարեկան 100 հազ. ԱՄՆ դոլլարից 1 մլն. ԱՄՆ դոլլար եկամուտը՝ միջին
– Տարեկան 100 հազ. ԱՄՆ դոլլարից պակաս եկամուտը՝ փոքր
Գրաֆիկում պատկերված տոկոսային հարաբերակցություններն ու բերված բաձարձակ արժեքները համադրելով ստանում ենք, որ 2017թ. համար միջինում մեկ փոքր ընկերության եկամուտը կազմել է 200 հազ. ԱՄՆ դոլլար, իսկ մեծինը 1.8 մլն. ԱՄՆ դոլլար, ինչն ինքնին հակասում է վերևում բերված սահմանմանը և չի կարող ճշգրիտ լինել։
Հարցադրում N 2` ու՞ր են կորել 8 խոշոր ծրագրավորման կազմակերպություններ
Համաձայն Ձեռնարկությունների ինկուբատորի կողմից հրապարակված հաշվետվության՝ ծրագրավորմամբ և համանուն խորհրդատվությամբ զբաղվող խոշոր կամակերպությունների քանակը 2018թ. Նվազել է 8-ով։
Սրա հնարավոր պատճառներ կարող են հանդիսանալ՝
• Դրանց եկամուտների նվազումը և հետևաբար դասային անկումը դեպի միջին կամ փոքր,
• Գործունեության դադարեցումը ՀՀ տարածքում կամ ուղղակի լուծարվելը,
• Միաձուլումներն ու կլանումները։
Միևնույն ժամանակաշրջանի համար նույն ոլորտի խոշոր կազմակերպությունների շրջանառությունը աճել է գրեթե երկու անգամ, ինչպես պարզ կդառնա հետագա հաշվարկներից, կոմպենսացնելով մանր և միջին ձեռնարկությունների ծավալների շեշտակի անկումը։
Սա խոսում է ոլորտի այս սեգմենտի խոշորացման մասին՝ միջին ձեռնարկությունների աճի անբավարար տեմպերի, իսկ ավելի ճիշտ աճի բացակայության պարագայում։
Միջինում մեկ խոշոր ծրագրավորման կազմակերպությունը 2018թ-ին 157%-ով ավել եկամուտ է ունեցել քան 2017թ-ին (22.5 մլն. ԱՄՆ դոլլար՝ 2017թ. 8.7 մլն-ի դիամց)։ Հիշեցնեմ, որ որպես խոշոր ընկերությունների չափորոշիչ Ձեռնարկությունների ինկուբատորի պաշտոնական կայքում տեղադրված վերլուծության մեջ սահմանված է եկամտի տարեկան շեմ մեկ միլիոն ԱՄՆ դոլլար։
Ինչպես տեսնում ենք խոշոր ընկերությունների փաստացի միջին տարեկան շրջանառությունը 22.5 անգամ գերազանցում է ոլորտի հաղթահարման շեմը, ինչն իր հերթին կարող է վկայել այն մասին, որ ՀՀ ում միջինների դասից խոշորների դաս ձեռնարկությունների տեղափոխման գործընթաց գրեթե տեղի չի ունենում։
Այս մասով դիմում եմ ՀՀ հարկային տեսչությանը և վիճակագրության վարչությանը տեղեկացնել, թե որտեղ են մեր 8 կորած խոշոր կազմակերպությունները ու որոնք են դրանք։
Հարցադրում N 3` էրեխեքը մեր ապագան են
Այժմ անրադարռնանք մանր և միջին կազմակերպություններին՝ այսպես կոչված ծրագրավորման ոլորտի մանր և միջին բիզնեսին, որի աճն ու առաջանցիկ զարգացումը բոլոր ժամանակների կառավարությունների գերնպատակն է։
Արդյունքում 28 տոկոսանոց քանակային աճ ընդհամենը մեկ տարում։ Հալելույահ:
Առանձին դիտարկելով փոքրերն ու մեծերը պատկերն ավելի «ոգևորիչ» է՝ ընդհամենը մեկ տարում փոքրերի քանականան աճը կազմել է 35 տոկոս: Նման ծնելիության մակարդակով կարող է պարծենալ յուրաքանչյուրը։
Ոլորտի տեխնիկական մասնագետների բաշխումը, ըստ Ձեռնարկությունների ինկուբատորի կողմից հրապարակված հաշվետվության հետևյալն է՝
Միաժամանակ նույն հաշվետվության տվյալների համաձայն մեկ տեխնիկական մասնագետ տարեկան գեներացնում է միջինում 50070 ԱՄՆ դոլլարի արտադրողականություն /եկամուտ/
Այս ցուցանիշը անգամ 20 տոկոսով զեղջելու դեպքում պարզ է դառնում, որ փոքր կազմակերպություններից յուրաքանչյուրում կա միջին հաշվով 1 (մեկ) տեխնիկական մասնագետ կամ ընդհանրապես չկա:
Քսան տոկոսից ավել այս ցուցանիշը շեղելը իրականում իմաստ չունի, քանի որ արտադրողականության արժեքն արդեն իսկ միջինացված է բերված հաշվետվությունում և ավել իջեցումը կնշանակի, որ սթարթափեր Հայաստանի հանրապետությունում հիմնում են միայն շատ ցածր որակավորման մասնագետներ, ինչը լիահույս եմ, որ իրականությանը չի համապատասխանում։
Ակամայից համոզմունք է ձևաորվում, որ այս սթարթափները իրականում բաձարձակապես այլ բնույթ և նպատակ ունեն՝ առավել ևս որ գտնվում են հարկային արտոնությունների դաշտում։
Այսինքն մեր երեխաները, իմ խորին համոզմամբ, մեծանալու խնդիր իրենց առջև բազարձակապես չեն դրել։