fbpx
Իրավական

ՔԿ-ում տեղի է ունեցել հանդիպում հասարակական մոնիտորինգի խմբի անդամների հետ

2019թ. օգոստոսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ Քննչական կոմիտեում տեղի ունեցավ հերթական հանդիպում-քննարկումը՝ հասարակական մոնիտորինգի խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև՝ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիտորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ