fbpx
Աշխարհ

Ղրղզստանի նախկին նախագահի տան գրոհի ժամանակ տուժածների թիվը հասել է 48-ի

Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը անվտանգության լրացուցիչ միջոցառումներ է ընդունել՝ կապված երկրում իրավիճակի սրման հետ, որտեղ չորեքշաբթի բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների և երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցների միջև։ Այս մասին TACC-ին հայտնել է Ղրղզստանի Պետական սահմանապահ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գուլմիրա Բորուբաևան:

«Պետական սահմանի պահպանությունը իրականացվում է սովորական ռեժիմով: Մենք ուժեղացրել ենք սեփական անվտանգության միջոցառումները»,- ասել է նա:

Բորուբաևայի խոսքով՝ սահմանով քաղաքացիների և փոխադրամիջոցների անցումը կատարվում է սովորական ռեժիմով:

Նշենք, որ Ղրղզստանի խորհրդարանը կողմ է քվեարկել Աթամբաևին անձեռնմխելիությունից և նախկին նախագահի կարգավիճակից զրկելու օգտին, ինչը հնարավորություն է տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկել:

Նրա տան մոտ անցկացվել է հատուկ օպերացիա, որի ընթացքում ստացած վնասվածքից մահացել է հատուկջոկատայիններից մեկը։ Տուժածների թիվը հասել է 48-ի։

Աթամբաևը մեղադրվում է հողատարածքների վերափոխման, Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման ժամանակ կոռուպցիայի, քրեական հեղինակության անօրինական ազատ արձակման, ջերմաէլեկտրակայան ածուխի անօրինական մատակարարման, ինչպես նաև

Քոյ-Տաշում բնակելի տուն կառուցելու համար անօրինական ճանապարհով հողատարածք ստանալու մեջ:

Նախկին նախագահի փաստաբանի խոսքով՝ որոշումը հակասահմանադրական է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ