Բերման է ենթարկվել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը։ Նրան ոստիկանական շարասյունը ուղեկցում է Բիշքեկ։ Այս մասին Sputnik-ին հայտնել են իրենց աղբյուրները իրավապահ մարմիններից։
Հիշեցնենք, որ Ղրղզստանի խորհրդարանը կողմ էր քվեարկել Աթամբաևին անձեռնմխելիությունից և նախկին նախագահի կարգավիճակից զրկելու օգտին, ինչը հնարավորություն է տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկել:
Նրա տան մոտ անցկացվել է հատուկ օպերացիա, որի ընթացքում ստացած վնասվածքից մահացել է հատուկջոկատայիններից մեկը։ Տուժածների թիվը հասել է 48-ի։
Աթամբաևը մեղադրվում է հողատարածքների վերափոխման, Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման ժամանակ կոռուպցիայի, քրեական հեղինակության անօրինական ազատ արձակման, ջերմաէլեկտրակայան ածուխի անօրինական մատակարարման, ինչպես նաև Քոյ-Տաշում բնակելի տուն կառուցելու համար անօրինական ճանապարհով հողատարածք ստանալու մեջ:
Նախկին նախագահի փաստաբանի խոսքով՝ որոշումը հակասահմանադրական է: