fbpx
Սպորտ

Մինչև 30-րդ րոպեն շատ լավ խաղացինք․ Միրանյանը՝ Վուլվերհեմփթոնի հետ հանդիպման մասին

«Փյունիկի» 23-ամյա հարձակվող Արթուր Միրանյանի լրագրողների հետ զրույցում ասել է․

«Կարծում եմ՝ վատ խաղ չանցկացրինք, մինչև 30 րոպեն շատ լավ խաղացինք: Նույնիսկ խաղամակարդակների տարբերություն չէր զգացվում կամ այն, որ իրենք Անգլիայի թոփ-10-ում գտնվող թիմ են:

Բայց մեր սխալներից գոլեր բաց թողեցինք և պարտվեցինք:

«Դաշտում տեսանք այն, ինչ նրանցից սպասում էինք: Պատրատ էինք այդպիսի խաղի, բայց ինչպես արդեն նշեցի՝ մեր սխալների արդյունքում գոլեր բաց թողեցինք ու պարտվեցինք:

Գուցե մեզ մի փոքր չհերիքեց հավատը, բայց կարծում եմ՝ վատ չխաղացինք»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ