fbpx
Սպորտ

ԵԱ․ Ջրացատկորդներ Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը 4-րդն են

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկել է ջրացատկի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող Վլադմիր Հարությունյան/ Լև Սարգսյան զույգը 10 մետր սինքրոն աշտարակացատկում զբացեղրեց 4-րդ հորիզոնականը՝ 358.80 արդյունքով:

Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Բելևցև/ Նիկիտա Շելիխեր զույգը՝ 417.30 միավորով:

413.16 միավորով արծաթե մեդալ նվաճեց Օլեգ Սերբին/Օլեկսի Սերեդա ուկրաինական զույգը, իսկ լավագույն եռյակը եզրափակեցին Մեթյու Դայքսոնն ու Նոահ Ուիլյամսը՝ Մեծ Բրիտանիայից (412.56):

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ