fbpx
Սպորտ

ԵԱ․ հայ ջրացատկորդը պայքարեց եզրափակչի ուղեգրի համար

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում շարունակվում է ջրացատկի Եվրոպայի առաջնությունը։

3 մետր ոստնակացատկի տղամարդկանց պայքարում Հայաստանը ներկայացնում էր Վարդան Բայանդուրյանը։

Հայ ջրացատկորդը որակավորման փուլում 32 մասնակիցների մեջ 321.75 միավորով գրավեց 21-րդ հորիզոնականը և դուրս մնաց պայքարից։

Լավագույն 12 ջրացատկորդները մասնակցեցին եզրափակչին։

Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուս Եվգենի Կուզնեցովը ՝ 499.45 արդյունքով, արծաթե մեդալակիրը գերմանացի Պատրիկ Հաուսդինգն էր՝ 456. 85 արդյունքով, իսկ 3-րդ տեղը գրավեց Ջեյմս Հիեթլին՝ Մեծ Բրիտանիա (439.90):

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ