fbpx
Աշխարհ

Թրամփի քննադատության պատճառով Universal Pictures-ը չեղարկել է «Որս» թրիլերի պրեմիերան

Universal Pictures կինոստուդիան չեղարկել է «Որս» թրիլերի պրեմիերան ԱՄՆ-ում զանգվածային հրաձգության դեպքերից և դրանց հաջորդած երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հոլիվուդին ուղղված քննադատությունից հետո, հաղորդում է BBC News-ը:

«Որս» երգիծական թրիլերի պրեմիերան, որում, ըստ սյուժեի, լիբերալները հետապնդում են Թրամփի կողմնակիցներին, այնուհետև սպանում նրանց՝ մարզական հետաքրքրությունից դրդված, պետք է տեղի ունենար սեպտեմբերի 27-ին:

Նշվում է, որ ֆիլմի սյուժեն արտացոլում է ԱՄՆ-ի հակասական քաղաքականությունը:

Երբ էլ Պասոյում և Դենթոնում տեղի էր ունեցել ողբերգությունը, արդեն մեկնարկել էր ֆիլմի մարքեթինգային արշավը: Կինոստուդիայի հայտարարության մեջ ասվում է, որ ֆիլմի պրեմիերան չեղարկելու մասին որոշումն ընդունվել էր «լուրջ մտորումներից» հետո:

«Մենք սատարում ենք մեր ռեժիսորներին և շարունակելու ենք թողարկել ֆիլմեր՝ համագործակցելով համարձակ և տաղանդավոր հեղինակների հետ, ինչպիսիք են նրանք, ովքեր առնչություն են ունեցել այս սոցիալական երգիծական թրիլերի ստեղծման հետ, սակայն մենք հասկանում ենք, որ այժմ լավագույն ժամանակը չէ այն ցուցադրելու համար»,-նշված է կինոստուդիայի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Հոլիվուդը՝ մեղադրելով ռասիզմի և ատելություն հրահրելու մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ