ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի և դեպքի վայրի եռաչափ մոդելավորումը:
Հիշեցենք, ըստ ՔԿ հաղորդած նախնական տվյալների՝ 2019թ. օգոստոսի 2-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի 2-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով: