Խորվաթիայի ոստիկանության աշխատակիցները 81-ամյա թոշակառուի տանը հայտնաբերել են նռնականետ, այլ զինատեսակներ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, զենքերի թաքցնելու տեղի մասին ոստիկանությանը տեղեկացրել է շենքի մեկ այլ բնակիչ, որը բողոքել է հարևանից վերջինիս հնչեցրած սպառնալիքների համար: Կինը ոստիկաններին պատմել է, որ տարվա ընթացքում հարևանը համառորեն զանգել է իրեն, անհանգստացրել, նույնիսկ փորձել է տուն ներխուժել:
Բողոքից հետո դատարանը որոշում է կայացրել խուզարկել տունը, որից հետո էլ քաղաքացու տանը հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք, այդ թվում՝ հրացաններ, նռնականետ, դանակներ, ատրճանակի տեսականի և այլն:
Նշվում է, որ հայտնաբերված զենքի որևէ տեսակի նկատմամբ քաղաքացին թույլտվություն չի ունեցել: 81-ամյա թոշակառուին սպասվում է մինչև 5 տարվա ազատազրկում ապօրինի զենք պահելու համար: