fbpx
Աշխարհ

Աթամբաևը մեղադրվում է արդեն 10 գործով

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրանք են առաջադրել ևս 2 քրեական գործով: Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը:

Աթամբաևին մեղադրում են կոռուպցիայի մեջ: Երկու գործերն էլ վերաբերում են Կոյ Տաշ գյուղում հողատարածքների ձեռքբերմանը:

Այսպիսով, Ղրղըզստանի նախագահը մեղադրվում է արդեն 10 գործով: Նրան մեղադրում են մի շարք ծանր հանցագործություններում, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում, սպանություն, մահափորձ, պատանդառություն, օրենքի ներկայացուցիչների նկատմամբ բռնության կիրառում:
Հատուկ ծառայությունների փոխանցմամբ՝ Աթամբաևը պետական հեղաշրջում էր կազմակերպում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ