fbpx
Աշխարհ

Թուրքիայում ցանկանում են չեղարկել հյուրանոցների all inclusive համակարգը

Թուրքիայի Սիդե և Ալանիա հանգստավայրերի առևտրականներն ու արհեստավորները դիմել են իշխանություններին՝ խնդրանքով վերանայել հյուրանոցների all inclusive (ամեն ինչ ներառված է) համակարգը: Այս մասին հաղորդում է տուրօպերատորների ասոցիացիային:

Թուրքիայի տուրիզմի և մշակույթի նախարարությանն ուղղված նամակում Մանագավթի առևտրաարդյունաբերական պալատը նշում է, որ տվյալ համակարգը վնաս է հասցնում այլ բիզնեսներին: Նամակում պալատը հիշեցնում է այն մասին, որ Թուրքիան նախընտրում է որակյալ զբոսաշրջիկի, որը կարող է այցի ընթացքում առնվազն հազար դոլար ծախսել:

Պալատի անդամների խոսքով՝ all inclusive համակարգը կոչնչացնի իրենց բիզնեսը, իսկ այդ ձևաչափի ստանդարտների վերանայումը թույլ կտա մասնավոր մրցակցության հասնել: Նրանց խոսքով՝ այսօր զբոսաշրջիկները նստում են հյուրանոցներում, չեն ճանապարհորդում և գումար չեն ծախսում հյուրանոցից դուրս ուտելիքի և գնումների համար:

Ալանիայի արհեստավորները ևս համակարծիք են: Նրանք կողմ են առավել արմատական փոփոխություններին և պահանջում են լիովին չեղարկել քաղաքի կենտրոնում all inclusive համակարգը:

Փորձագետների խոսքով՝ 2018թ. հետ համեմատ՝ առևտրի ոլորտի ծախսերն աճել են 20%-ով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ