Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Չիլիի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսի ծառայությունները հետաքրքրում են Միլանի «Ինտեր»-ին։
Ինչպես հաղորդում է Sky Italia-ն, իտալական ակումբը համաձայնության է հասել Ալեքսիսի հետ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի շուրջ: Այժմ Անտոնիո Կոնտեի թիմը պետք է պաշտոնական առաջարկով դիմի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությանը:
Նշենք, որ ավելի վաղ Ալեքսիս Սանչեսի ծառայություններով հետաքրքրվում էր «Ռոմա»-ն, սակայն ակումբը աշխատավարձի հարցում չի կարողացել համաձայնության հասնել Սանչեսի հետ:
Հիշեցնենք, որ Սանչեսը նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: