Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը ցանկանում է շարունակել մրցելույթներն «արքայական» ակումբի կազմում։ Այս մասին հաղորդում է AS-ը:
ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկություն էր հայտնել Նեյմարի տրանսֆերի դիմաց «Ռեալ»-ից ստանալ որոշակի գումար և Վարանի տրանսֆերը, սակայն ֆրանսիացի պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել Փարիզ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Վարանը «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 32 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ։