fbpx
Սպորտ

Ռոնալդուի հետ մարզումների արդյունքում առաջընթաց եմ գրանցում․ Ռաբյո

Իտալական «Յուվենտուսի» նորեկ Ադրիան Ռաբյոն խոսել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Ժամանակի ընթացքում մենք հրաշալի փոխհամաձայնեցված գործողություններ ենք զարգացնում Կրիշտիանուի հետ, չէ՞ որ նա նույնպես խաղում է ձախ եզրում։ Ռոնալդուի հետ մարզումները թույլ են տալիս ինձ մեծ առաջընթաց գրանցել։ Ինձ համար շատ օգտակար է Ռոնալդուի պես ֆուտբոլիստի ունենալ թիմում։ Մարզվելով նրա կողքին՝ ես անհամեմատ ավելի ուժեղ եմ դառնում։

Անհամբերությամբ եմ սպասում «Պարմայի» դեմ խաղին և նոր արկածների մեկնարկին։ Բարդ հանդիպում է ստացվելու, քանի որ մենք ֆավորիտ ենք։ Իսկ դա նշանակում է, որ հակառակորդը խաղալու է ուժերի ողջ լարումով», – ասել է Ռաբյոն Sky Sports-ի հետ զրույցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ