Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա լիգայի երկրորդ տուրի «Վալյադոլիդի» դեմ խաղի նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով մի շարք թեմաների: Այս մասին հաղորդում է Marca-ն։
«Չեմ կարող պատկերացնել «Ռեալը» առանց Նավասի: Ես նրա հեռանալու մասին չեմ մտածում: Նա միշտ էլ շատ կարևոր ֆուտբոլիստ է եղել մեզ համար:
Կեյլորը ինձ չի ասել, որ ցանկանում է հեռանալ: Նա երջանիկ է այստեղ, և ես վստահ եմ, որ Նավասը ուզում է խաղալ: Նա պրոֆեսիոնալ է, ու ես հույս եմ կապում նրա հետ:
Նեյմա՞րը: Այն, ինչի մասին ես մտածում եմ, վաղվա խաղն է: Մինչև սեպտեմբերի 2-ը ֆուտբոլիստները կարող են գալ ու գնալ: Ահա թե ինչու եմ ես ուզում, որ այդ օրը շուտ գա, որպեսզի դադարեն այս տեսակի բոլոր խոսակցությունները»,-ասել է Զիդանը։
Նշենք, որ «Ռեալ»-«Վալյադոլիդ» հանդիպումը կկայանա վաղը և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: