fbpx
Սպորտ

Աշխարհի առաջնություն․ հայ թիավարների զույգը կպայքարի եզրափակչի համար

Հունգարական Ցեգետ քաղաքում ընթացող թիավարության աշխարհի առաջնությունում Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը բայդրակա 200 մետր մրցատարածությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Նրանք գրանցել են 40.49 վայրկյան արդյունք:

Երեկ՝ օգոստոսի 23-ին մեկնարկի են դուրս եկել նաև Վալդիմիր Ալավերդյան/Էդգար Թության զույգը:

Բայդարկա 1000 մետր մրցաձևում ցույց են տվել 3:41.7 րոպե արդյունքը և չեն հաղթահարել որակավորման փուլը, իսկ 500 մետր մրցատարածության կիսաեզրափակչում 1:43.02 րոպե արդյունքը, ինչը չի բավարարել եզրափակիչ դուրս գալու համար:

Արա Վիաբյանը կանոէ 500 մետր մրցատարածության կիսաեզրափակչում 1:58.29 արդյունքով դուրս մնաց պայքարից, իսկ 1000 մետր մրցատարծությունում 4:26.32 արդյունքով չհաղթահարեց որակավորման փուլը:

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը բայդարկա 200 մետր մրցատարծության կիսաեզրափակչում կպայքարի եզրափակչի ուղեգրի համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ