fbpx
Ժամանց

Կիրկորովի պրոդյուսերը արդարացրել է նրան Նոր ալիքի ժամանակ պահվածքի համար.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովի մամուլի ծառայությունից մեկնաբանել են համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ արտիստը «Նոր ալիք» փառատոնի փորձերին է մասնակցում: Լրատվամիջոցները տեղեկացնում են,որ երգիչն իրեն թույլ է տվել ոչ կոռեկտ արտահայտություններ:

«Լուսնային հյուր» երգի պրեմիերան պատրաստում էին մի քանի ամիս, դրա համար էլ համարում կարևոր է եղել յուրաքանչյուր դետալ: Կիրկորովը պերֆեկցիոնիստ է, նրա համար կարևոր է, որ ամեն ինչ իդեալական լինի: Թեժ իրավիճակի կիզակետում հայտնվել էր տեխնիկական անձնակազմը: Նրանք սխալ ժամանակ էին ընտրել ընթրիքի գնալու համար»,-  երգչի մամուլի ծառայությունը հայտնել է РИА Новости-ին:

Տեղի ունեցած իրավիճակը մեկնաբանել է նաև Կիրկորովի պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը:

«Ֆիլիպը բաց տղա է ու արտիստ: Սակայն երբեմն ցանկություն է լինում հարվածել որոշ մարդկանց՝ անկազմակերպ լինելու համար: Ես չեմ հասցեագրում «Նոր ալիք»-ի կազմակերպիչներին: Ցավոք, երբեմն այնպես է ստացվում, որ ռեժիսորները թելադրում են արտիստին՝ ինչ երգել, կարծես մենք դա չգիտենք: Դրա համար էլ երբեմն ցանկություն է առաջանում ուժ կամ ոչ նորմատիվային բառապաշար կիրառել»,- ասել է Պրիգոժինը:

https://www.instagram.com/p/B1uHBiLDHAW/?utm_source=ig_web_copy_link

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ