YouTube-ը իր հիմնական կայքում երեխաների համար անթույլատրելի տեսանյութերի ցուցադրության քննադատությունից եւ քննությունից հետո հայտարարել է, որ երեխաների համար առանձին վեբկայք է գործարկելու:
Ընկերության հայտարարության համաձայն՝ նոր կայքը, YouTube Kids բջջային հավելվածի առցանց տարբերակը կկգործարկվի այս շաբաթից ոչ ուշ: YouTube-ից նաեւ հայտնել են, որ երեխաների համար իրենց հավելվածը եւ վեբկայքը տարբեր տարիքների համար նոր կարգեր կստանան:
«Մենք գիտենք, որ 4-ամյա երեխայի համար հոյակապ կոնտենտը 10 տարեկանի համար կարող է լավը չլինել, ուստի ցանկանում ենք, որ YouTube Kids-ում ծնողները կարողանան իրենց երեխաների համար ընտրել համապատասխանող կոնտենտը»,- հայտնել են ընկերությունից:
YouTube-ը քննադատության էր ենթարկվել այն պատճառով, որ թույլ էր տվել տարածել անտեղի, մոլորության մեջ գցող եւ երբեմն դաժան տեսանյութեր, հայտնում է Bloomberg News-ը:
Երեխաների համար նախատեսված տեսանյութերը հատկապես խնդրահարույց էին մասամբ այն պատճառով, որ YouTube-ը բոլոր հոլովակները չի դիտում, իսկ ծրագրային ապահովումը չի կարողանում հեշտությամբ որոշել, թե որ կոնտենտն է համապատասխանում պատանի հանդիսատեսին: