Երեկ երեկոյան Բարսելոնի փողոցներում հուժկու բողոքի ցույցեր էին:
Բողոքի պատճառը Բարսելոնում Իսպանիայի նախարարների խորհրդի նիստի անցկացումն էր, որը սովորաբար տեղի է ունենում Մադրիդում: Ցուցարարները փողոցներում աղբամաններով և մետաղյա ձողերով բարիկադներ են կառուցել: Փողոցներից մեկում բախում է տեղի ունեցել ոստիկանների հետ, որտեղ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ ոստիկանությունը կիրառել է ուժ և արցունքաբեր գազ:
Ինչպես նշում է կատալոնական իրվապահ մարմինները՝ երեք մարդ ձերբակալվել է, իսկ դրանից վաղ ձեռբակալվել էր ևս մեկ քաղաքցի, ում մոտ հայտնաբերվել էին դյուռավառ նյութեր:
Բողոքի ցույցերը հեռարձակվել են Իսպանիայի պետական հեռուստաընկերության եթերում: