Բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ մինչև 2050 թ.-ը բանանը կարող է ամբողջությամբ անհետանալ մարդկանց կյանքից: Այս մասին ասվում է Nature Climate Change ամսագրում:
Փորձագետներն ուսումնասիրել են կլիմայի ազդեցությունը բանանի աճի վրա 27 երկրներում, որոնք առավել հաճախ են պտուղ մատակարարում: Արդյունքների համաձայն, բանանն իսկապես կարող է անհետանալ մոլորակի կլիմայի փոփոխության և ջերմաստիճանի բարձրացման պատճառով:
Մասնագետների կարծիքով, համաշխարհային ջերմաստիճանի բարձրացման պատճառով բանանի բերքը կարող է նվազել, իսկ 2050-ին պտուղները կարող են ընդհանրապես անհետանալ:
«Մենք շատ անհանգստացած ենք բանանի վրա այնպիսի գործոնների ազդեցությամբ, ինչպիսին, մասնավորապես, «պանամյան հիվանդությունն է»,- հավելել են գիտնականները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էկվադորը խոլերա կրող բանան է արտահանել Ռուսաստան: