fbpx
Սպորտ

Իտալիան անընդհատ մեկ հոգու առավելություն ուներ տուգանայինի դիմաց. Վարազդատ Հարոյան

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, անդրադառնալով Իտալիայի հետ Երևանում անցկացրած խաղին, նշեց, որ մեր ընտրանին գոնե մեկ միավորի արժանի էր այդ խաղում:

«Իհարկե, հաշիվը մոռանալ չի լինի, բայց կարծում եմ՝ մեկ միավորի արժանի էինք:

Երկու տարբեր խաղակես ստացվեց, չեմ կարծում, որ կարմիր քարտը փոխեց խաղը, 10 հոգով կարող էինք հաջողության հասնել. երկրորդ գոլը խփեինք, մեկ միավոր կվաստակեինք 10 հոգով Իտալիայի նման թիմի դեմ պաշտպանվելը դժվար էր:

Մեծ ճնշում էր, կարողացանք մինչև 78-րդ րոպեն պահել, բայց բարձրակարգ ֆուտբոլիստներ էին, տեսաք՝ ինչպիսի փոխանցում հետևեց ու ինչ գոլ խփեցին: Անընդհատ մեկ հոգու առավելություն ունեին տուգանայինի դիմաց, այդ իսկ պատճառով ճնշման արդյունքում երկրորդ գոլը խփեցին, իսկ երրորդը՝ պատահականության արդյունք էր»,- ասել է Վարազդատ Հարոյանը լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը, հիշեցնենք, մինչև 78-րդ րոպեն ոչ-ոքի էր խաղում, սակայն 2 րոպեում 2 գոլ ընդունեց ու խաղն ավարտվեց 1:3 հաշվով.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ