Ադրբեջանի ԱԳՆ-ն «սև ցուցակ» մտցրել Արցախ այցելած ֆրանսիացի պատգամավորների անունները։
Contact.az-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱՀ ԱԳՆ։ Նրան ֆրանսիական կողմին հասցեագրված բողոքի նոտա է հանձնվել։ Հատկապես ընդգծվում է պատգամավոր Գի Թեսիեի (Guy Teissier) անունը, որն արդեն նշյալ ցուցակում է։
Արցախ այցելած մյուս պատգամավորների՝ Վալերի Բուայեի, Ժան-Պիեռ Կյուբերտաֆոնի, Մոհամադ Լաքհիլայի, Դանիել Ղազարյանի, Գիյոմ Կասպարյանի և սենատոր Պիեռ Ուզուլիասի անունները նույնպես ներառվել են նշված ցուցակում։