Իտալական «Յուվենտուսը» և Լոնդոնի «Տոտենհեմը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:
Թուրինյան ակումբի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել Լոնդոն, իսկ հակառակ ուղղությամբ կմեկնի դանիացի կիսապաշտպան Քրիստիան էրիկսենը։ «Տոտենհեմը» ջանք չի խնայում /վերջինիս իր ակումբում պահելու համար:
Հիշեցնենք, որ Դիբալան կարող էր Անգլիա տեղափոխվել դեռևս ամռանը, սակայն կողմերը համաձայնության չհասան: