Սաուդյան Արաբիայում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթավերամշակման երկու գործարանում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Հրդեհներից մեկը բռնկվել է երկրի արևելքում գտնվող Աբկայք քաղաքի նավթահորի մոտակայքում տեղակայված նավթավերամշակման գործարանում, որը համարվում է աշխարհում նավթավերամշակման ամենախոշոր գործարաններից մեկը, մյուսը՝ Խուրայսում, որը գտնվում է մայրաքաղաք Էր Ռիադից արևելք ընկած հատվածում:
Նավթավերամշակման երկու գործարաններն էլ պատկանում են Saudi Aramco պետական ընկերությանը:
Տեղական հեռուստաալիքի լրագրողներից մեկը սիրողական տեսախցիկով Twitter-յան իր էջում է հրապարակել հրդեհի տեսարանի մի փոքր հատված.
https://twitter.com/thestevennabil/status/1172685128306286592?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1172685128306286592&ref_url=https%3A%2F%2Fwww.tert.am%2Fam%2Fnews%2F2019%2F09%2F14%2FFire%2F3093497