fbpx
Աշխարհ

Սնոուդնեը ակնկալում է, որ Մակրոնը ապաստան կտա իրեն Ֆրանսիայում

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտնել է, որ դեռևս 2013-ին ապաստան է խնդրել Ֆրանսիայում և ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջապես տրամադրի այն: Այս մասին հաղորդում է Коммерсант-ը:

«2013 թվականին Ֆրանսիայում ապաստան եմ խնդրել Ֆրանսուա Օլանդի օրոք: Իհարկե, շատ կցանկանայի, որ պարոն Մակրոնը ինձ ապաստանի իրավունք տա»,-ասել է Սնոուդենը France Inter-ին տված հարցազրույցում:

Նա նաև նշել է, որ միակ վայրը, որտեղ ինքը կարող է խոսել, ոչ թե Եվրոպան է, այլ Ռուսաստանը:

Նշվում է, որ Էդվարդ Սնոուդենը, ավելի վաղ, The Guardian-ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ երկու տարի առաջ Ռուսաստանում ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու՝ ամերիկացի Լինդսի Միլսի հետ:

Հիշեցնենք, որ 2013-ին Էդվարդ Սնոուդենը հրապարակել էր ամերիկյան հետախուզական ծառայությունների էլեկտրոնային հետախուզության մեթոդները, ներառյալ արտասահմանյան առաջնորդների միջև հեռախոսազրույցների ապօրինի գաղտնալսումը: Գաղտնի տեղեկությունների հրապարակումից հետո նախկին գործակալը հեռացել էր ԱՄՆ-ից՝ ապաստան հայցելով միաժամանակ մի քանի երկրում, այդ թվում՝ նաև Ռուսաստանում: 2014 թվականի օգոստոսի 1-ին նա երեք տարով կացության թույլտվություն է ստացել Ռուսաստանում, իսկ հետագայում այդ ժամկետը նույնքան երկարաձգվել է: ԱՄՆ-ում Սնոուդենը մեղադրվում է լրտեսության մեջ և նրան սպառնում է երկարատև բանտարկություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ