Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին է մտածում «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը։
Մանուել Նոյերի համար հավաքականի կազմում վերջին մրցաշարը կարող է դառնալ Եվրո-2020-ը: Այս մասին հաղորդում է Sport Bild-ը:
33-ամյա դարպասապահը Գերմանիայի հավաքականում հանդես է գալիս 2009 թվականից: Նա երեք աշխարհի առաջնության ու երկու Եվրոպայի առաջնությունում եղել է հավաքականի հիմնական դարպասապահը:
Հիշեցնենք, որ վերջերս լայն քննարկումների առիթ էր դարձել Անդրե Տեր Շտեգենի դժգոհությունը այն հարցի շուրջ, որ ազգային թիմում ստիպված է երկրորդ համարը լինել «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերից հետո։