19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի Երևանի բացառիկ լուսանկարները, նաև ժամանակակից լուսանկարիչների աշխատանքներն են ներկայացված Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսում:
«Ցուցահանդեսը բացվել է լուսանկարչության առաջին համահայկական միջազգային փառատոնի շրջանակում: 20 նկար թանգարանի լուսանկարների հավաքածուից է ընտրված, աշխատանքների մեծ մասը լուսանկարիչ Մելիք Բաղդասարյանի արխիվից են»,-նշում է Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:
Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 23-ը: