Հիմա «Չելսին» իսկապես վառ թիմ ունի, որը ինձ հիշեցնում է Դորտմունդի «Բորուսիայի» իմ ժամանակները: Հնարավոր է՝ իմ այն ժամանակվա թիմը ավելի երիտասարդ էր, քան ներկայիս «Չելսին»:
Այս մասին խոսել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Չելսիի» դեմ ԱՊԼ-ի վեցերորդ տուրում կայանալիք հանդիպման վերաբերյալ, նշելով, որ «Չելսին» իրեն հիշեցնում է իր ժամանակների Դորտմունդի «Բորուսիային»:
Մարդիկ խոսում են այն մասին, թե որքան երիտասարդ են այդ ֆուտբոլիստները, բայց նրանք խաղում են նրա համար, որովհետև լավն են, այլ ոչ թե նրա համար, որ երիտասարդ են,- հավելել է գերմանացի մասնագետը։
Նրանք ամռանը գնեցին Քրիստիան Պուլիշիչին: Անկեղծ ասած, չեմ հիշում, թե որքան վճարվեց նրա համար, բայց կարծում եմ՝ մոտ 50-60 միլիոն եվրո: Հիմա թիմի խաղը կառուցվում է նրա շուրջ: Այդքան գումար արժեն նաև Տեմմի Աբրահամը, Մեյսոն Մաունթը, իսկ Կալում Հադսոն-Օդոին ավելի վաղ այդքան արժեր»,-Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
«Չելսի» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա կիրակի և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին: