fbpx
Աշխարհ

Ղազասխտանում որոշել են լիարժեք ազատվել պոլիէթիլենային փաթեթներին

Ղազախստանում որոշում է ընդունվել, ըստ որի՝ մինչև 2025 թվականը պետք է լիարժեք ազատվեն պոլիէթիլենային տոպրակներից։

Նշվում է, որ Ղազախստանի տարածքում լիովին կարգելվի պլաստիկե փաթեթների վաճառքը։ Ներկայումս դրանք երկրի շրջաններում անվճար են բաժանվում։

Բնապահպանության, երկրաբանության և բնական պաշարների նախարարության, Ատամեկեն ազգային պալատի և Ղազախստանի բնապահպանական կազմակերպությունների ղեկավարները հավանություն են տվել այս նախաձեռնությանը, որի հեղինակները կարծիք են հայտնել, որ այս որոշումը կօգնի կրճատել պլաստիկի օգտագործումը 30%-ով։

Նշվում է, որ պլաաստիկե փաթեթները կփոխարինվեն թղթե փաթեթներով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ