2020 թվականի փետրվարի 9-ին կկայանա Օսկարի ակադեմիայի 92-րդ մրցանակաբաշխությունը:
Ազգային կինոակադեմիայի անդամների քվեարկության արդյունքների հիման վրա որոշվեց, որ «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն Կիշեր» ֆիլմը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոակադեմիայի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ «Անահիտ» ազգային մրցանակաբաշխության ժամանակ այս ֆիլմը ճանաչվեց որպես տարվա լավագույն կինոնկար, ինչպես նաև արժանացավ մրցանակների ևս 5 անվանակարգերում՝
Լավագույն ձայնային ռեժիսոր, լավագույն նկարիչ, լավագույն սցենարիստ, լավագույն օպերատոր, լավագույն ռեժիսոր:
https://www.facebook.com/armfilmacademy/photos/a.2150309538431539/2285302234932268/?type=3&theater