fbpx
Սպորտ

Կլոպը խոստովանել է, որ բաց է թողել ֆուտբոլի պատմության ամենահանճարեղ պահը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Լիվերպուլի» պաշտպան Թրենտ Ալեքսանդր Առնոլդի հայտնի անկյունայինը նախորդ մրցաշրջանի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում չի նկատել ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Լիվերպուլի» պաշտպանը ձևացնում է, թե զիջում է գնդակը Շաքիրիին անկյունայինը իրացնելու համար, և, մինչ «Բարսայի» պաշտպանները պատրաստվում էին փոխանցմանը, անգլիացին ուղարկում է գնդակը տուգանային հրապարակ, որտեղ էլ Օրիգին ամենաարագն է կողմնորոշվում և գրավում է կատալոնացիների դարպասը:

«Ցավոք սրտի բաց եմ թողել Առնոլդի հանճարեղության դրսևորումը: Այդ պահին ես շրջվել էի ու խոսում էի օգնականիս հետ: Մենք փոխարինում էինք պատրաստում և միայն տեսել էի, թե ինչպես է Առնոլդը ցանկանում զիջել գնդակը Շաքիրիին: Հանկարծ աղմուկ լսեցի և շրջվելով ՝ տեսա, թե ինչպես է Օրիգին գոլ խփում:

Ես այս խաղի միլիոնավոր րոպեներ եմ տեսել,18 տարի է զբաղվում եմ մարզչական գործունեությամբ, սակայն բաց եմ թողել ֆուտբոլի պատմության ամենահանճարեղ պահը»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ