«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն հորդորել է միասին լինել ու չընկճվել անհաջող մեկնարկի համար:
«Ես չէի կազմակերպել ընթրիքը, սակայն կարող եմ հավաստիացնել, որ այն շատ լավ անցավ: Մենք պետք է մեկ բռունցք դառնանք. սա վերաբերում է ֆուտբոլիստներին, երկրպագուներին, տնօրենների խորհրդին:
Տեղյակ ենք՝ ինչ է գրում մամուլը, սակայն ուշադրություն չենք դարձնում: Պետք է շարունակենք անտեսել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են խնդիրներ ստեղծել «Բարսելոնա»-ի համար»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
Այս պահին Կատալոնական ակումբը Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է: