Հոկտեմբերի 2-ին տեղի կունենան ՈՒԵՖԱ երիտասարդական Չեմպիոնների լիգայի 2019/2020 մրցաշրջանի առաջին փուլի հանդիպումները։
«Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Շերիֆ» (Մոլդովա) հանդիպումը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը և Արման Ղուշչյանը։
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։