Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում։ Այս մասին հաղորդում է Don Balon-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների ՝ իսպանացուն իր կազմում ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Լուրեր կան, որ «սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է չխոչընդոտել տրանսֆերին: Գործարքը կարող է կայանալ հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նախորդ մրցաշրջանում Իսկոն մասնակցել էր Լա լիգայի 27 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ: