Մարտի 1-ի գործով ընթացող դատավարության մասին Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.
«Բոլոր նախագահները, բոլոր վարչապետերը, բոլոր ղեկավարները, նրանք, ովքեր տեղեկություն ունեն, մասնակից էին՝ հետապնդում էին, հետապնդվում էին, պետք է իրենց վկայությունները տան:
Կարծում եմ՝ ովքեր Մարտի 1-ին առնչվել են, պատասխանատվության տարբեր չափաբաժիններ ունեն եւ միայն դատարանը կարող է այդ վճիռը կայացնել», -ասաց նա:
Հարցին, թե դատարանից արդար վճիռ ակնկալո՞ւմ է, Րաֆֆի Հովհաննիսյանը մի փոքր մտածեց, հետո միայն պատասխանեց. «Չգիտեմ: Հուսով եմ»:
Աղբյուրը՝ Aravot.am