fbpx
Հասարակություն

Վթարի ենթարկված քաղաքացիները դուրս են բերվել ավտոմեքենայից

Դեկտեմբերի 28-ին, ժամը 00:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Արմավիր-Մեծամոր հատվածի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդը՝ Դ. Մ., 1989 թ.) մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» (վարորդը՝ Կ., Հ.) մակնիշի գազաբալոններ տեղափոխող բեռնատարը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  և ուղևորները՝ Ա. Զ.-ն (1988 թ.) և Ի. Ա.-ն (1987 թ.), դուրս են բերվել ավտոմեքենայից քաղաքացիների ուժերով և հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ