«Այաքս»-ի պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն նախորդ ամռանը կարող էր «Ատլետիկո» տեղափոխվել:
Արգենտինացին հայտնել է, որ նա առաջարկ է ունեցել մադրիդյան ակումբից, սակայն որոշել է դեռ նվազագույնը մեկ տարի էլ մնալ Հոլանդիայում:
27-ամյա խաղացողը ամստերդամյան ակումբի կազմում խաղում է 2018 թվականից, մասնակցել է 75 հանդիպման, դարձել 11 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Տալյաֆիկոյի պայմանագրի ժամկետը «Այաքս»-ի հետ լրանում է 2022 թվականին: