«Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին լիովին վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է «Սևիլիա»-ի դեմ հանդիպմանը։
Արգենտինացին 210 րոպե բացակայությունից հետո վերադառնում է լիարժեք մարզավիճակում երկրպագուներին իր նոր գոլերով ուրախացնելու: «Սևիլիա»-ն Լա լիգայի այն ակումբն է, որի դեմ Մեսսին ամենաշատն է սիրում խաղալ։ «Սևիլիա»-ի դեմ 37 խաղում Մեսսին դարձել է 36 գոլի հեղինակ, ինչը նշանակում է, որ արգենտինացուն բավարար է 61 րոպեն՝ գոլի հեղինակ դառնալու համար:
Լա Լիգայում Մեսսին ունի իր սիրելի մրցակիցը, և դա «Սևիլիա»-ն է, որին համապատասխանաբար հաջորդում են նրա մյուս նախընտրած թիմերը ՝ «Ատլետիկո Մադրիդը» (29), «Վալենսիան» (27), «Ռեալը» (26) և «Էսպանյոլը» (25) ։
«Սևիլիա»-ն տհաճությամբ է հիշում «Սանչես Պիսխուան»-ում Մեսսիի հեղինակած հեթ-տրիկը։ Այս մասին հաղորդում է AS-ն։
Լոպետեգուն կփորձի կանգնեցնել «Բարսելոնա»-ի առաջատարի հաջողությունը։ «Սևիլիա»-ի մարզչին լուրջ մարտավարական ծրագիր է հարկավոր ՝ կասեցնելու անկախ վայրից ու մրցակցությունից ակումբի ամենավատ մղձավանջին ՝ Լիոնել Մեսսիին։