Առաջիկա երեք օրերին Հայաստանը լինելու է ՏՏ համաշխարհային քարտեզի կենտրոնը: Այս մասին «WCIT 2019»-ի համաժողովի բացմանն իր ելույթում նշեց համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Ալեքսանդր Եսայանը նաև հավելես, որ այս համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու գաղափարը առաջացել է տարիներ առաջ: Այն իրականություն դարձնելու համար իրականցվել է զգալի աշխատանք:
«Այսօր ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Հայաստանում: Տարիներ առաջ մենք կարողացանք հաղթել մեր առաջարկությամբ և այս կարևոր համաժողովը բերել Հայաստան: Հայաստանն առաջիկա երեք օրերին լինելու է տեխնոլոգիական կենտրոն: Ես շատ ուրախ եմ ողջունելու մեր բոլոր հյուրերին, ովքեր եկել են աշխարհի տարբեր երկրներից: Բարի գալուստ մեր երկիր»,- ասաց նա: