Կալիֆոռնիայում էլեկտրաէներգիայի խոշոր մատակարարներից մեկը դադարել է հոսանք տալ ինչպես մասնավոր, այնպես էլ իրավաբանական անձանց: Այս պատճառով հոսանքազրկվել է ավելի քան 800 հազար տուն:
Рacific Gas and Electric ընկերությունից մեկնաբանել են, որ հրդեհային անվտանգության նպատակով ստիպված են եղել դիմել այս քայլին, քանի որ նահանգի տարածքում սպասվում են ուժեղ քամիներ, որոնց արագությունը կարող է անցնել ժամում 110 կիլոմետրից:
Անցած տարի պոկված հոսանքալարերը պատճառ դարձան, որ նահանգի պատմության մեջ ամենախոշոր հրդեհը բռնկվի Կալիֆոռնիայում: Այն ուղեկցվել էր մարդկային կորուստներով և մեծ ավերածություններով: