fbpx
Աշխարհ

Բռնվի՛ր, Թո՛ւրքիա․ Թրամփը «հզոր» պատժամիջոցներ է պատրաստում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Թուրքիայի դեմ «հզոր» պատժամիջոցների փաթեթ պատրաստելու մասին:

«Համագործակցում եմ Լինդսի Գրեմի և Կոնգրեսի բազմաթիվ անդամների, ներառյալ՝ դեմոկրատների հետ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հզոր փաթեթ մշակելու ուղղությամբ:

Ֆինանսների նախարարությունը պատրաստ է, կարող են մշակվել լրացուցիչ ակտեր: Կա նշանակալի կոնսենսուս այդ հարցում:

Թուրքիան խնդրել է չանել դա: Բռնվե՜ք»,-գրել է Դոնալդ Թրամփը:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ