fbpx
Սպորտ

Բարսելոնան իր աջակցությունն է հայտնում Կատալոնիայի ազատազրկված քաղաքական գործիչներին. Marca

Իսպանիայի Գերագույն դատարանը 9-ից 13 տարով ազատազրկման է դատապարտել է ինը կատալոնացի քաղաքական առաջնորդների: Նրանք մեղավոր են ճանաչվել`անկախության հանրաքվեում կազմակերպված խռովության կոչերի և պետական ​​միջոցների չարաշահման համար:

Անկախության հանրաքվեն կազմակերպվել և անցկացվել է առանց դաշնային կառավարության հաստատման ՝ 2017-ի Հոկտեմբերի 1-ին։ Հանրաքվեի վճիռը քննադատվել է «Բարսելոնա»-ի ղեկավարության կողմից։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

«Բարսելոնան» որպես Կատալոնիայի առանցքային սուբյեկտներից մեկը, խոսքի ազատության և ազատ ընտրության իրավունքի կողմնակիցներ անմասն չի մնացել ՝ այսօր, դատարանի կողմից Կատալոնիայի քաղաքացիական և քաղաքական առաջնորդների դեմ անցկացված բաց դատավարությունից հետո կայացրած դատավճռին։ Կատալոնական ակումբը հանդես է եկել հետևյալ հաղորդագրությամբ.

«Այնպես, ինչպես կանխարգելիչ բանտարկությունը չնպաստեց հակամարտության կարգավորմանը, նույնպես էլ այսօրվա դատավճիռը հարցը չի կարգավորի, քանի որ բանտը հարցի լուծում չէ:

Կատալոնիայի հիմնախնդրի լուծումը պետք է բխի բացառապես քաղաքական երկխոսությունից։ Հետևաբար, այժմ, ավելին, քան երբևէ, ակումբը հորդորում է բոլոր քաղաքական ղեկավարներին վարել երկխոսության և բանակցությունների գործընթաց ՝ այս հակամարտությունը լուծելու համար, ինչը նաև պետք է թույլ տալ ազատ արձակել դատապարտված քաղաքացիական և քաղաքական առաջնորդներին:

«Բարսելոնան» նաև իր աջակցությունն է հայտնել բոլոր ազատազրկվածների ընտանիքներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ