fbpx
Սպորտ

Բուֆֆոնը ինքն իրեն նամակ է գրել. Football Italia

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը ինքն իրեն նամակ է գրել։ Բուֆֆոնը դիմել է 17 տարեկան Բուֆֆոնին։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։

«Հարգելի՛ 17-ամյա Ջանլուիջի, ես գրում եմ քեզ այս նամակը՝ լինելով 41-ամյա մարդ, որը շատ բան է ապրել կյանքում ու թույլ է տվել սխալներ։ Ես վատ ու լավ լուրեր ունեմ քեզ համար»,- նամակն այսպես է սկսել իտալացի դարպասապահը։

Նամակում Բուֆֆոնը խոստովանել է, որ 17 Ա Սերիայի նորմաուտի՝ «Պարմայի» դեմ խաղից առաջ գարեջուր էր խմել ու փորձել էր իրեն զիլ տղա երևակայել։

Նամակում Բուֆֆոնն ինքն իրեն կոչ է անում հիմարություններ չանել, պատմում է՝ ինչպես է որոշել դարպասապահ դառնալ։Բուֆֆոնն ուշադրություն է հրավիրում նաև մոտիվացիայի վրա ու խոստովանում, որ նույնիսկ 41 տարեկանում ադրենալինը բարձրանում է դաշտ մտնելիս։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ